Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Նոր Հայաստանի» հայտարարությունը

«Նոր Հայաստանի» հայտարարությունը
06.01.2016 | 10:56

«Այսօր՝ հունվարի 5-ին, ժամը 19-ի սահմաններում միջին տարիքի երկու ամրակազմ տղամարդիկ հետապնդել են «Նոր Հայաստան» ճակատի աջակից, ռուսաստանաբնակ Սյուզի Գևորգյանին, այնուհետև, վրա հասնելով, գետին են տապալել և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Երիտասարդ աղջնակի վրա հարձակվողները հեռացել են միայն այն ժամանակ, երբ նրա օգնության կանչերի վրա մարդիկ սկսել են մոտենալ»: Ըստ «Նոր Հայաստան»-ի, հարվածներ հասցնելու ժամանակ հարձակվողներն ասել են՝ «քեզ ասացինք, որ հեռու մնաս, ինչո՞ւ չլսեցիր»: Շտաբը նշում է, որ Սյուզի Գևորգյանն այն արտերկրաբնակ երիտասարդներից մեկն է, որ Հայաստան է ժամանել հանրաքվեի ընթացքում «Ոչ»-ին աջակցելու համար և շարունակում է պայքարը հանրաքվեի արդյունքների կեղծման դեմ: «Նոր Հայաստան»-ը հիշեցնում է, որ Սյուզի Գևորգյանի վրա 2015 թվականի օգոստոսի 14-ին նույն սցենարով հարձակվել էին և ծեծել ու ահաբեկել՝ պահանջելով հեռու մնալ պայքարից: «Ինչպես Գևորգ Սաֆարյանի պարագայում, Սյուզի Գևորգյանին թիրախավորելը ևս պատահական չէ: Սյուզի Գևորգյանը հատուկ պայքարի նպատակով հայրենիք եկած արտերկրաբնակ երիտասարդի այն տեսակն է, որ նաև Հայաստանից դուրս բնակվող հայ երիտասարդությանն անընդհատ կոչ է անում վերադառնալ իրենց երկիր և պայքարել նրա ապագայի համար: Այս բռնությունները վկայում են այն մասին, որ վարչախումբն արբեցել է հանրաքվեի կեղծված արդյունքներով և համարում է, որ արդեն կարող է բացահայտ ու ցինիկ կերպով անցնել օրենքի և բարոյականության բոլոր սահմանները՝ նպատակ ունենալով հնարավորինս շուտ ձերբազատվել հանրաքվեի արդյունքները վիճարկող և միակուսակցական համակարգի կայացմանը խանգարող բոլոր ուժերից և անհատներից»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1057

Մեկնաբանություններ